22 09 2022

Կառավարությունը 31 մլն է տալիս Քերոբյանի զուգարանը նորոգելու համար

Կառավարությունը 31 մլն է տալիս Քերոբյանի զուգարանը նորոգելու համար

Էկոնոմիկայի նախարարության սանհանգույցների վերանորոգման համար Կառավարությունը հատկացրել է շուրջ 31 մլն 664.2 հազ. Դրամ: Որոոշւմը ընդունվել է Կառավարության սեպտեմբերի 22-ի նիստում:

Նախագծով ակնկալում են, որ այդ որոշումով բարվոք պայմաններ կստեղծեն էկոնոմիկայի նախարարության աշխատակիցների համար:

«ՀՀ էկոնոմիկայի նախարարության Ա և Բ մասնաշենքերի թվով 12 սանհանգույցներ անհրաժեշտ է հիմնանորոգել՝ պայմանավորված խողովակաշարերի վատթարագույն վիճակով, և բացի այդ, յուրաքանչյուր հարկաբաժնում մի սանհանգույցի առկայությունը անհարմարություններ է առաջացնում արական և իգական սեռի աշխատակիցների համար:  Ներկայումս սանհանգույցներ, որոնք երկար տարիներ չեն վերանորոգվել, գտնվում են անմխիթար և անբարեկարգ վիճակում»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ