22 09 2022

Եռաբլուրում ոստիկանության գործողությունների հետ կապված՝ ծառայողական քննություն է կատարվում․ ոստիկանություն

Եռաբլուրում ոստիկանության գործողությունների հետ կապված՝ ծառայողական քննություն է կատարվում․ ոստիկանություն

Սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում ոստիկանության գործողությունների հետ կապված՝ ոստիկանության պետ Վահե Ղազարայանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է կատարվում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանությունից:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության օրը Եռաբլուր զինվորական պանթեոնում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ, կարմիր և սև բերետավորները, ուժ կիրառելով, բերման էին ենթարկել զոհված զինծառայողների հարազատներին: Ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել 37 քաղաքացու, որոնց մեծ մասը զոհված զինծառայողների ընտանիքի անդամներ են:

Դրանից հետո 35 ՀԿ-ներ հանդես են եկել հայտարարությամբ՝ պահանջելով ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրաժարականը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ