Մանկապարտեզի վարիչի հանդեպ ահաբեկչության կասկածանքով Բերդ քաղաքի «Զորավար համայնք» դաշինքի երկու անդամների հենց ընտրության գիշերը ոստիկանները ձերբակալել են։ Այս մասին Yerevan.Today-ին հայտնեց Բերդի փոխհամայնքապետ Սամվել Հովսեփյան։
Նշենք, որ Բերդում գործող տեղական իշխանությունը ևս մասնակցում է ՏԻՄ ընտրություններին «Զորավար համայնք» դաշինքով։ Դաշինքի համայնքապետի թեկնածուն Հարություն Մանուչարյանն է, որը Բերդի գործող համայնքապետն է, կալանավորված է:
«Չեմ կարծում, որ այդպիսի բան կա։ Շատ հետաքրիքր է հենց ընտրության օրը իրենց տանելը, մանավանդ եթե գործը հարուցվել էր օգոստոսից։
Սա քաղաքական մոտիվացիայի հարց է»,-ասաց փոխքաղաքապետը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը