25 09 2022

Սա քաղաքական մոտիվացիա է․ Բերդի փոխքաղաքապետը՝ թիմակիցներին ընտրության օրը ձերբակալելու մասին



Մանկապարտեզի վարիչի հանդեպ ահաբեկչության կասկածանքով Բերդ քաղաքի «Զորավար համայնք» դաշինքի երկու անդամների հենց ընտրության գիշերը ոստիկանները ձերբակալել են։ Այս մասին Yerevan.Today-ին հայտնեց Բերդի փոխհամայնքապետ Սամվել Հովսեփյան։

Նշենք, որ Բերդում գործող տեղական իշխանությունը ևս մասնակցում է ՏԻՄ ընտրություններին «Զորավար համայնք» դաշինքով։ Դաշինքի համայնքապետի թեկնածուն Հարություն Մանուչարյանն է, որը Բերդի գործող համայնքապետն է, կալանավորված է:

«Չեմ կարծում, որ այդպիսի բան կա։ Շատ հետաքրիքր է հենց ընտրության օրը իրենց տանելը, մանավանդ եթե գործը հարուցվել էր օգոստոսից։
Սա քաղաքական մոտիվացիայի հարց է»,-ասաց փոխքաղաքապետը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ