25 09 2022

ՏԻՄ ընտրությանը մասնակցել է բնակչության կեսը՝ 50.47 տոկոսը

ՏԻՄ ընտրությանը մասնակցել է բնակչության կեսը՝ 50.47 տոկոսը

Հայաստանի 7 մարզերի 18 համայնքներում այսօր անցկացված ՏԻՄ ընտրություններին ժամը 20։00-ի դրությամբ մասնակցել են ընտրողների 50.47 տոկոսը։ Նշված համայնքներում գրանցված 236 724 ընտրողներից ընտրական տեղամասեր են այցելել 119 469–ը։  Տվյալները հրապարակել է ԿԸՀ-ն։ 
 
 
Ամենաակտիվը Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ընտրողներն են եղել՝ 77.77 տոկոս մասնակցություն։ Ամենապասիվը Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ընտրողներն են։ Նրանց միայն 27.20 տոկոսն է մասնակցել համայնքի ղեկավար մարմնի ընտրությանը։
 
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ