29 09 2022

Աննա Վարդապետյանի նշանակվելուց հետո Դատախազության հերթական պաշտոնյան հրաժարականի դիմում է գրել

Աննա Վարդապետյանի նշանակվելուց հետո Դատախազության հերթական պաշտոնյան հրաժարականի դիմում է գրել

ՀՀ գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Վաղինակ Ջանազյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել։ Հայտնում են Գլխավոր դատախազությունից։

Հիմք ընդունելով Վաղինակ Ջանազյանի՝ աշխատանքից ավատվելու վերաբերյալ դիմումը, գլխավոր դատախազ Աննա Աննա Վարդապետյանը ստորագրել է հրաման՝ Վաղինակ Ջանազյանին հոկտեմբերի 3–ից աշխատանքից ազատելու վերաբերյալ։

Վաղինակ Ջանազյանը ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալ է եղել, այնուհետև ավագ դատախազ, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ, իսկ 2021–ից Պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ