05 10 2022

«Հավաստի աղբյուրը» պատրաստվում է գնալ Պրահա, հետո Սանկտ Պետերբուրգ



Փաշինյանը վաղը՝ հոկտեմբերի 6–ին, մեկնելու է Պրահա և մասնակցելու է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որի շրջանակում  քառակողմ հանդիպում է նախատեսված իր, Ադրբեջանի, Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի  նախագահի միջև։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 5–ին,  ԱԺ–Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտնեց Նիկոլ Փաշինյանը։

Նա տեղեկացրեց, որ հանդիպում է նախատեսված նաև Թուրքիայի  նախագահի հետ։

«Եթե որևէ բան չփոխվի, հիմնական հանդիպումները սրանք կլինեն, որոնք խաղաղության օրակարգի քննարկման մեջ են տեղավորվում»,– ասաց նա ու հավելեց, որ Պրահայից հետո էլ մեկնելու է Սանկտ Պետերբուրգ, որտեղ մասնակցելու է ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ