Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ վերադարձված 17 հայ ռազմագերիների այս պահին գտնվում են Պն հոսպիտալում:
«Անհրաժեշտ բժկական հետազոտությունները անցնելու և եթե կարիք լինի նաև բուժական պրոցեսը անցնելուց արդեն դուրս կգրվեն, ավելի մանրամասներ չեմ կարող հրապարակել»,- ասաց նախարարը:
Ինչ վերաբերում ՀՀ-ում կորոնավիրուսի տարածվածությանը և վիրուսի մուտացիաներին, նախարարը նշեց.
«Վիրուսը չի վերանում, մեր բոլոր կանխատեսումներն այնպիսին են, որ չի էլ վերանալու այլևս: Այն դառնում է էնդեմիկ հիվանդություն և տարվա ընթացքում ունենալու է ակտիվացման շրջաններ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը