«Ճշմարտություն սերունդների համար» ՀԿ-ի հայտարարությունը.
Երեկ՝ հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովի ամբիոնից Նիկոլ Փաշինյանն արեց հերթական հակամարդկային հայտարարությունը, որից հետո վարչապետի պաշտոնում նրա մնալը չի տեղավորվում որեւէ տրամաբանության մեջ:
Նա հայտարարեց, թե իբր Արցախի Ադրբեջանի կազմում լինելն ամրագրել էին դեռ 2007-ին ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ստորագրելով Մադրիդյան սկզբունքները:
Այնուհետեւ նա շեշտեց. «Արդյոք մենք պայքարել ենք այդ որոշումների դեմ, որպեսզի այդ որոշումները կարողանանք հետ պտտել: Այո, պայքարել ենք, եւ բոլորդ էլ տեսել, թե ինչպես ենք պայքարել: Արդյոք հաջողել ենք: Ոչ, չենք հաջողել: Չենք հաջողել: Եւ ժամանակն է խոստովանել, որ չենք էլ հաջողելու»:
44-օրյա պատերազմում, դրանից հետո տեղի ունեցած զինված բախումներում նահատակված հազարավոր տղերքի ծնողների, նրանց ընտանիքի անդամների մոտ հերթական հարցերն են առաջանում.
Կոչ ենք անում հանրության բոլոր շերտերին, գիտնականներին, դասախոսներին, ուսանողներին, ուսուցիչներին, ճարտարագետներին, բանվորներին, շինարարներին, բժիշկներին այլեւս չլռել եւ հստակ պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Կոչ ենք անում Ամենայն Հայոց Կաթողիկոսին հետեւողական լինել իր նախաձեռնության մեջ, համախմբել բոլորին եւ նպաստել երկիրն այս վիճակից դուրս բերելուն:
Կոչ ենք անում ՀՀ ԱԺ բոլոր խմբակցություններին, այդ թվում Քաղաքացիական պայմանագրին, գիտակցել իրավիճակի ամբողջ լրջությունը եւ նախաձեռնել խաղաղ եւ անցնցում իշխանափոխություն:
Նիկոլ Փաշինյանի հետագա պաշտոնավարումը անարգանքի փորձ է մեր տղերքի հիշատակին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը