«Փաստինֆո» -ն գրում է.
«Հայաստանն Ադրբեջանին է հանձնել 6 զինծառայողի մարմին, որոնք սպանվել էին ադրբեջանական վերջին ագրեսիայի ժամանակ՝ սեպտեմբերի 13-14-ին: Այդ մասին գրում են ադրբեջանական աղբյուրները: «Փաստինֆո» -ն փորձում է ՀՀ պաշտպանության նախարարությունից ճշտել, թե ադրբեջանցի զինծառայողների մարմինները երբ են հանձնվել:
Ցավով պիտի նկատենք, որ՝ նախ թշնամու լրատվամիջոցներից ենք տեղեկանում թե՛ հայ զինծառայողների մարմինների հանձնման կամ ռազմագերիների վերադարձի, թե՛ ադրբեջանցի զինծառայողների մարմինների՝ ՀՀ-ի կողմից Ադրբեջանին փոխանցելու մասին:
ՀՀ իրավասու մարմինները չեն շտապում առաջինը հանրությանը տրամադրել տեղեկություն, որպեսզի թշնամին չդառանա տեղեկատվության աղբյուր»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը