07 10 2022

«Դուք պիտի հաղթե՜ք, նորից հաղթե՜ք, անընդհատ հաղթե՜ք»․ Ի՞նչ էր խոստանում ու հիմա ինչ է անում Փաշինյանը



2018 թվականի օգոստոսի 17-ին՝ Հանրապետության հրապարակում հանրահավաքի հրավիրելով, Նիկոլ Փաշինյանը ամփոփում է պաշտոնավարման 100 օրը։ Փաշինյանը բազմաթիվ խոստումների թվում ասում է․ «Հայաստանի Հանրապետությունում հեղափոխության քաղաքական հաղթանակից հետո մոտենում է, այսինքն՝ մենք թևակոխել ենք տնտեսական հաղթանակների մի ժամանակաշրջան: Եվ ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ տնտեսությունում մենք իսկապես լրջագույն հաջողություններ ենք ունենալու: Տնտեսական աճի այն մոդելը, որ մենք այսօր ունենք, իհարկե, մեզ ձեռնտու չէ: Մենք ուզում ենք, որ տնտեսական աճի մոդելը փոխվի, որովհետև հասկանում ենք, որ դեռ շարունակում ենք մնալ այն հին մոդելի մեջ, երբ տնտեսական աճը քաղաքացիներն առանձնապես չեն զգում: Բայց ուզում եմ ասել, որ մենք հենց դա ենք փոխելու Հայաստանում»:

Տնտեսական հեղափոխություն, իհարկե, տեղի չունեցավ, բայց հեղափոխության արդյունքում բարձր պաշտոնի եկածների սոցիալ-տնտեսական վիճակը կտրուկ բարելավվեց։

2022 թվականին, արդեն, այս խոստումը լիովին տապալած Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարում է․ «Ինչպես տեսնում ենք, վերջին 2 տարում գնաճային երկրաշարժեր են տեղի ունենում անընդհատ. առաջինը քովիդն էր, երկրորդը՝ աշխարհաքաղաքական զարգացումները և Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները։ Այս առումով, այո՛, լավատեսական ոչինչ առջևում չի սպասվում»: 

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ