Հոկտեմբերի 7-ին Yerevan.Today.am լրատվական կայքի «Փեթակն այսօրվանից չի գործի. Կառավարության մոտ հիմա առևտրականները գալիս են միտինգի» վերտառությամբ հրապարակման վերաբերյալ հայտնում ենք, առ այն որ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները թույլ չեն տվել «Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցներին մուտք գործել առևտրի կենտրոնի տարածք՝ իրականությանը չի համապատասխանում: Հայտնում եմ, որ ԱԻՆ փրկարար ծառայությունը «Սուրմալու» առևտրի կենտրոնի փլուզված շենքի տարածքում իրականացնում է հերթապահություն շենքի ապամոնտաժման աշխատանքների ընթացքում անվտանգությունն ապահովելու նպատակով։
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ԱԻՆ աշխատակիցները չունենալով նման հրաման կամ կարգադրություն «Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցների մուտքը և ելքը այնտեղ արգելելու վերաբերյալ, չեն իրականացրել և չեն իրականացնում նմանատիվ որևէ գործողություն, ուստի շրջանառավող տեղեկատվությունը թյուրըմբռնման տեղիք է տալիս:
Հարգանքով՝ Հայկ Կոստանյան
ԱԻ նախարարի մամուլի քարտուղար
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը