Ուկրաինայի և Ռուսաստանի իրավապաշտպան կազմակերպությունները, ինչպես նաև Բելառուսից իրավապաշտպանն արժանացել են այս տարվա Խաղաղության Նոբելյան մրցանակի, գրում է dw.com-ը:
Իրավապաշտպան բելառուս Ալես Բիալյացկին, ռուսական «Մեմորիալ» իրավապաշտպան կազմակերպությունը և «Քաղաքացիական ազատությունների կենտրոն» ուկրաինական իրավապաշտպան կազմակերպությունն այս տարվա Խաղաղության Նոբելյան մրցանակի են արժանացել:
Այդ մասին ուրբաթ հայտարարել է Օսլոյում գտնվող Նորվեգիայի Նոբելյան կոմիտեն: Ասվում է, որ մրցանակը շնորհվել է «հարևան երկրներում՝ Բելառուսում, Ռուսաստանում և Ուկրաինայում, մարդու իրավունքների, ժողովրդավարության և խաղաղ գոյակցության երեք ականավոր պաշտպաններին»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը