Եթե Ալիևը կարծում է, որ Արցախի բնիկ հայ ժողովուրդը այլ բնակավայր ունի, քան Արցախի Հանրապետությունը, ապա նա սխալվում է։ Այս մասին հայտարարել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը:
«Չնայած բոլոր դժվարություններին, մարտահրավերներին ու սպառնալիքներին՝ մենք շարունակելու ենք մեր պայքարը՝ հայրենիքում ազատ, անկախ և ապահով ապրելու համար։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն այլընտրանք չունի, անընդունելի է ուժի կիրառումը և ուժի կիրառման սպառնալիքը՝ տարածքային ամբողջականության արհեստական գերակայությունն ապահովելու համար»,-ասել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը