10 10 2022

Մոսկվան և Մինսկը պայմանավորվել են տարածաշրջանային զորախումբ տեղակայել․ Լուկաշենկո

Մոսկվան և Մինսկը պայմանավորվել են տարածաշրջանային զորախումբ տեղակայել․ Լուկաշենկո

Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ալեքսանդր Լուկաշենկոն պայմանավորվել են համատեղ տարածաշրջանային զորախումբ տեղակայելու մասին։ Այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահը, փոխանցում է РИА Новости-ն։

«Միութենական պետության արեւմտյան սահմաններում իրավիճակի սրման կապակցությամբ մենք պայմանավորվել ենք Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության տարածաշրջանային խմբավորման տեղակայման մասին։  Դա կարվի  մեր փաստաթղթերին համաձայն։ Եթե սպառնալիքի մակարդակը հասնում է ներկայիս մակարդակին, մենք սկսում ենք գործարկել Միութենական պետության խմբավորումը», - ասել է Լուկաշենկոն։

Հիշեցնենք, որ  Կիևի հատուկ ծառայությունների կողմից Ղրիմի կամրջի վրա պայթյունի կազմակերպումից հետո ՌԴ հատուկ օպերացիան ավելի թեժ փուլ է մտել։ Այսօր պայթյուններ են որոտացել Կիևի կենտրոնում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ