10 10 2022

Կրկին երկրաշարժ՝ Իրանում. ցնցումները զգացվել են նաև Սյունիքում

Կրկին երկրաշարժ՝ Իրանում. ցնցումները զգացվել են նաև Սյունիքում

Սույն թվականի հոկտեմբերի 10-ին, տեղական ժամանակով ժամը 16:37-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 12:37-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.50⁰ և արևելյան երկայնության 45.25⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան` Խոյ քաղաքից 24 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

ԱԻՆ-ից հայտնում են, որ երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Կապան և Մեղրի քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ