11 10 2022

Իսկ Երևանում նոր ծառաթփատեսակներ կտնկվեն

Իսկ Երևանում նոր ծառաթփատեսակներ կտնկվեն

Երևանի փողոցները, այգիներն ու պուրակները կհամալրվեն նոր, արժեքավոր, եզակի ծառաթփատեսակներով, ինչպիսիք մայրաքաղաքում դեռ չեն տնկվել: Այս մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանը:

Քաղաքապետարանի հաղորդմամբ՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կողմից հստակ սահմանվել են չափորոշիչներ. ծառերը պետք է լինեն ոչ պակաս, քան 3 մետր բարձրության, սաղարթը՝ ձեւավորված, ճյուղերի երկարությունը՝ 1 մ եւ ավելի, բնի տրամագիծը՝ 5,5 սմ հաստությամբ, շտամպը՝ նվազագույնը 2 մ, և իհարկե ՝ փակ արմատային համակարգով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ