12 10 2022

Տղաս ասաց՝ երկու ժամից չաստում կլինեմ, կզանգեմ, երկու ժամը դարձավ մի ամիս, տղուս ձենը չեմ լսել. անհետ կորածի մայր



Հայ - ադրբեջանական սահմանին սեպտեմբերի 13-ի կեսգիշերին սկիզբ առած մարտերի օրերին անհետ կորած զինծառայող Վահե Թորոսյանի հարազատներն այսօր առավոտից փակել են Մարգարա-Էջմիածին ճանապարհը:

«Իմ երեխան երեք տեղից վիրավոր ա եղել, ես ինչքա՞ն սպասեմ, մի ամիս է՝ ես իմ երեխայի ձայնը չեմ լսել, խնդրում եմ, իմ երեխային բերեք տվեք ինձ: Իրենց երեխեքը լինեին, վաղուց հանել էին: Տղաս ասաց՝ երկու ժամից չաստում կլինեմ, կզանգեմ, երկու ժամը դարձավ մի ամիս, տղուս ձենը չեմ լսել: Զինակից ընկերներից ենք իմացել, որ վրավոր է տղաս երեք տեղից»,-ասաց զինծառայողի մայր՝ը Էսթեր Թորոսյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ