12 10 2022

Բրյուսովի միավորումը այլ բուհերին ընդհանուր կրթական համակարգի բարդակի կբերի. Դեկան



Երեկ համալսարանում հոգաբարձուների խորհրդի նիստ էր, և օրակարգի հարցերից մեկում դրվածխ էր համալսարնի ռտեկտորի ընտրության հարցը, որովհետև դեկտեմբերին լրանում է ժամկետը... և խորհրդի անդամ կառավարության ներկայացուցիչները պնդում էին, որ հարցը դուրս գա օրակարգից: Այս մասին Բրյուսովի մոտ ասաց Բրյուսովի անվան պետական համալսարանի Սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանը:

Դեկանը նշեց, որ կառավարությունից հիմնավորել են, թե քննարկվում ԲՈՒՀ-երի միավորման նախագիծ:

«Կապերով իմացանք, որ խոսվում է երեք բուհերի՝ Բրյուսովի, Մանկավարժականի, և ֆիզկուլտինստիտուտի միջև: Մենք լսել էինք, բայց համառորեն չէինք ցանկանում հավատալ, մտածում էնք, որ մեր մեր կառավարությունը բանական կգտնվի, կքննարկի բուհերի հետ, բայց երեկ անակնկալի եկանք»,-ասաց Ակոպյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ