12 10 2022

Երբ Բրյուսովում, բարձրացրեցինք Արցախի դրոշը և ասեցինք՝ «Առանց նիկոլ Հայաստան», ասեցին՝ դուք մեզ խանգարում եք

Երբ Բրյուսովում, բարձրացրեցինք Արցախի դրոշը և ասեցինք՝ «Առանց նիկոլ Հայաստան», ասեցին՝ դուք մեզ խանգարում եք

Ֆեյսբուքյան օգտատեր Մարի Ղազարյանը գրել է.

«Այս պահին Բրյուսովի համալսարանում դասադուլ է:

Պատճառը այն է, որ ցանկանում են Բրյուսովի համալսարանը միացնել Մանկավարժական համալսարանին:

Նայում եմ ուսանողների հոսքին ու հիշում եմ այն օրը, երբ ամիսներ առաջ Երիտասարդի Ձայնը-ով եկել էինք Բրյուսով, դասադուլի կոչեր էինք անում:

Կոչ էինք անում ուսանողներին, որ մեզ միանան՝ պայքարենք Հայրենիքի համար:

Կոչին միացան ընդամենը 2 դասախոս, իսկ ուսանողների անտարբերությունը ակնհայտ էր:

Երբ մի քանի աղջիկներով եկանք Բրյուսով, բարձրացրեցինք Արցախի դրոշը և ասեցինք «Առանց նիկոլ Հայաստան»՝ մեզ ասեցին Դուք մեզ խանգարում եք և խնդեցին, որ հեռանանք։

Իսկ հիմա, երբ արդեն վտանգը «մտել է իրենց տունը» բոլորը ոտքի են հելել:

Ես մի բան կարող եմ ասել, որ եթե ամիսներ առաջ այս նույն ոգևորությամբ դուրս գայիք, միանայիք մեզ և պայքարեիք ԲՈԼՈՐԻՍ Հայրենիքի համար, միգուցե հիմա էս վիճակին չհասնեինք»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ