13 10 2022

ՊՆ-ն եռամսյա հավաքներից հրաժարվում է

ՊՆ-ն եռամսյա հավաքներից հրաժարվում է

Մենք հրաժարվում ենք եռամսյա հավաքներից, դրանք դառնում են 25-օրյա, բայց պարտադիր Հայաստանի բոլոր զինապարտ քաղաքացիների համար: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 13-ին, կառավարության նիստում հայտարարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«Այդ 25 օրից 21-ն է իրական ծառայությունը, մնացածը կազմակերպական հատվածն ապահովելու համար է:  7 օր քաղաքացին անցնում է պատրաստություն, 14 օր իրականացնում է մարտական հերթապահություն: Շուտով կարգը կլինի, դրա մասին կհայտարարենք: Առաջիկա հավաքները լինելու են 25-օրյա, այլեւս հրաժարվում ենք եռամսյա հավաքներից: Բայց  դա լինում է պարտադիր Հայաստանի բոլոր զինապարտ քաղաքացիների համար: Մենք ընձեռելու ենք հնարավորություն ընտրել ժամկետը»,-ասաց նախարարը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ