13 10 2022

Ինձ թվում էր՝ կանայք էլ են բոլորի մեջ մտնում. Նիկոլ Փաշինյան



Արդեն մաշկված ծրագիր ունենք, ՊՆ-ն շուտով հանդես կգա հայտարարությամբ, որ ՀՀ քաղաքացի իգական սեռի ներկայացուցիչները կարող են հերթագրվել և համապատասխան հրաձգարաններում անցնել մարտական զենքից կրակային պատրաստություն: Սա իհարկե, ըստ ցանկության է, ժամաքանակը, հագուստը, ամեն ինչը կհստակեցվի: Այս մասին կառավարության նիստում ասաց ՊՆ Սուրեն Պապիկյանը:

Փաշինյանը հավելեց.

«Եթե ասում ենք բոլոր ՀՀ քաղաքացիները, կանայք նույնպես այդ բոլորի մեջ են: Կարծում եմ՝ զենքի հետ ծանոթ լինելը ոչ մեկին վնաս չի տա: Դա նույնպես գիտելիք է, որը ոչ մեկին վնաս չի տա»:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ