իմֆերոպոլի Կիեւի շրջանային դատարանը կալանավորել Է Ղրիմի կամուրջի պայթյունի գործով անցնող հինգ կասկածյալների, հայտնում է Интерфакс-ը։
Նրանք բոլորը կասկածյալի կարգավիճակ ունեն։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ մինչեւ դեկտեմբերի 8-ը։
Խոսքը Արտյոմ Ազատյանի, Գեորգի Ազատյանի, Ռոման Սոլոմկոյի, Վլադիմիր Զլոբեի և Արթուր Թերչանյանի մասին է։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ի առավոտյան Ղրիմի կամրջի վրա բեռնատար է պայթել։ Կամրջի երթևեկելի մասը մասնակի փլուզվել է, պայթյունի հետևանքով երեք մարդ է մահացել։ ՌԴ Հակաահաբեկչական ազգային կոմիտեն նշել է, որ ահաբեկչության պատվիրատուն և կատարողը Ուկրաինայի հատուկ ծառայություններն են։
Ռուսաստանի ԱԴԾ-ն ավելի ուշ պարզել է, որ բեռնատարը, որի մեջ ենթադրաբար եղել է պայթուցիկը, Օդեսայից մեկնել է Բուլղարիա, Վրաստան, Հայաստան, ապա Վրաստանի տարածքով գնացել Ռուսաստա
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը