Օգտատեր Հակոբ Միկոյանը իր ֆեյսբուքյան էջում ասում է.
Աղբային պատերազմները շարունակվում են։
-Ապեր, ի՞նչ ես նկարում։
-Ձեր թափած աղբն եմ նկարում, որ ցույց տամ ձեր ղեկավարությանը։
-Բայց ո՞վ ասաց, որ մենք ենք թափել։
-Բա ո՞վ է թափել։ Այստեղ մեծ մասը ոստիկանների մեքենաներ են։
-Ակադեմիայում սովորողներն էլ են ստեղ մեքենա կանգնեցնում։
-Հա դե իրենք էլ ապագա ոստիկաններ են։ Ի՞նչ տարբերություն։
-Մոտ ժամանակներս տարածքը պիտի մաքրենք, աղբամաններ դնենք։
-Իսկ ե՞րբ է լինելու այդ օրը։ Ես էլ կգամ մաքրելու աշխատանքներին օգնելու։
-Դե չգիտեմ, երբ ղեկավարները որոշեն։
-Հաաա, փաստորեն դեռ չեն որոշել... «Էշ մի սատկի, գարուն կգա»:
Մինչև դուք կորոշեք երբ եք մաքրելու, ես այս նկարները կհրապարակեմ, որպեսզի գիտակից Մարդիկ հասկանան, թե ինչ եք դարձրել ձեզ վստահված այս մի կտոր հողը։ Հետևաբար նաև ձեր ծառայության մասին կարծիք կկազմեն։
ՀՀ ոստիկանություն:
Հետաքրքիր է, թե ինչու են ձեր համակարգում ծառայող անձիք այսպես վերաբերվում «Տուն» ասվածին։ Այս պատկերներից ինձ համար նաև պարզ է դառնում ոստիկանության որակը։ Ամոթ է, կազմակերպեք խնդրում եմ տարածքի մաքրման և բարեկարգման աշխատանքները, հենց ոստիկանների միջոցով։ Կարծում եմ, դրանից հետո նրանք ավելի ուշադիր կլինեն իրենց Տան նկատմամբ։
Չնախատեսված վայրում աղբ թափելն ամոթ է»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը