20 10 2022

Մինչ օրս մեզ պատասխան չեն տվել նամակի հետ կապված․ Բրյուսովի հաալսարանի ռեկտորի խորհրդական



 «Մինչ օրս մեզ պատասխան չեն տվել նամակի հետ կապված:Մենք դեմ ենք առանց հիմնավորման նման նախագիծ շրջանառելուն»-այս մասին  լրագորղների հետ զրույցում ասաց Բրյուսովի հաալսարանի  ռեկտորի խորհրդական Գրիշա Թամրազյանը՝ ընդգծելով, որ երկուշաբթի օրը 5-կետանոց նամակ-առաջարկ են ներկայացրել վարչապետին, այժմ եկել են հասկանալու՝ ի՞նչ ընթացքի մեջ է իրենց նամակը:

Ի դեպ, Բրյուսովի դասախոսներն ու ուսանողները շարունակում են իրենց բողոքի ձայնը բարձրացնել՝ ընդդեմ ԲՈՒՀ-երի միավորման վերաբերյալ կառավարությամ որոշման:  Այսօր նրանք կառավարության դիմաց են։

Ռեկտորի խորհրդականը նաև  հայտնեց, որ իրենց ներկայացրած  կետերից մեկով պահանջում են կասեցնել այս որոշումը, ձևավորել  ակադեմիական խորհուրդ և որոշել , թե՝  ինչ չափանիշներով պետք է բուհերը միավորվեն։ Նրա խոսքով  կառավարությունը պատրաստ է այսօր 6 պատվիրակի ընդունել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ