29 10 2022

Հիմա նորից իրերն իրենց անունով կոչելու փոխարեն, անցել են 30 տարվա մասին դատողություններ անելուն. Արամ Աբաջյան

Հիմա նորից իրերն իրենց անունով կոչելու փոխարեն, անցել են 30 տարվա մասին դատողություններ անելուն. Արամ Աբաջյան

Արամ Աբաջյանը գրում է.

Գիտե՞ք, երբ որևէ մեկը խոսում է 30 տարիների բացթողումների մասին և չի խոսում, թե ինչպես 2018-ից հետո ապականվեց ամեն ինչ: Ամեն ինչ սկսելով սեփական, զրո կետից ու՞ր հասանք: Ու՞ր հասանք, երբ նախկին հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու պայմանագրերը չեղարկվեցին, փոխարենը գնեցին առանց հրթիռների ՍՈւ-երը: Ու՞ր հասանք, երբ բանակը կլուբնիկացվեց: Մի խոսքով, հիմա նորից բոլորը չթվարկեմ, թե ինչպես հետևողականորեն և ծրագրված արվեց ամեն ինչ, շատ է ասվել:

Հիմա նորից իրերը իրենց անունով կոչելու փոխարեն, անցել են 30 տարվա մասին դատողություններ անելուն: Դա առնվազն Նիկոլի ջրաղացին ջուր լցնել է կոչվում, որովհետև հենց Նիկոլն է ամբոխի գլուխը լցնում նրանով, թե ինչ վատ ժառանգություն է ինքը ստացել և այլն: Այդպես խոսողներին ես անվանում եմ Նիկոլի դամ պահողներ, ուզում է Ռուբեն Վարդանյանը լինի, ով ուզում է լինի: Այսպես խոսողները թող իմանան, որ իրենք տիգրովկա ջուլիկից տարբերվում են միայն ձևակերպումներով: Ջուլիկն ասում է, սաղ նախկիններն էին արել ու գցել խեղճ հարիֆ Նիկոլի ջեբը, դրանք փաստորեն նույն բանն են ասում այլ ձևակերպմամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ