05 11 2022

Մեր իշխանությունները ոչ միայն մեզ չեն պաշտպանում, այլ նաև քանդում են մեր ազագային համերաշխությունը. սփյուռքահայ



2015-ին ամուսնուս և չորս տղա զավակներիս հետ Կանադայից տեղափոխվեցինք Հայաստան, որպեսզի տղաներս հայ մեծանան իրենց ապահով ու համերաշխ հայրենիքի մեջ: Միասնության հանրահավաքին ասաց Կանադահայ Սանան Մկրտիչյանը:

«Դժբախտաբար, այսօր Հայաստանը ոչ ապահով է, ոչ էլ համերաշխ: Հայաստանն ու Արցախը հարձակման տակ են, սահմանները դարձել են խոցելի թշնամու առջև, ունենք հողային ու մարդկային ահռելի կորուստներ, հազարավոր այրիներ, որբեր, հաշմանդամներ: Եվ մենք ունեն իշխանություններ, որոնք ոչ միայն մեզ չեն պաշտպանում, այլ նաև քանդում են մեր ազագային համերաշխությունը: Մեզ փորձում են համոզել, որ այդ ցեղասպան ժողովրդից խաղաղություն մուրանք և իրենց հանձնենք Արցախը: Այդ մեկը չի լինելու, Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում»: 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ