07 11 2022

Շիրազում ահաբեկչության կազմակերպիչը Ադրբեջանի քաղաքացի է․ Իրանի հետախուզություն

Շիրազում ահաբեկչության կազմակերպիչը Ադրբեջանի քաղաքացի է․ Իրանի հետախուզություն

Շիրազ քաղաքի Շահ-Չերաղ սրբավայրում ահաբեկչությունը նախապատրաստել է Ադրբեջանի քաղաքացին։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է Իսլամական Հանրապետության հետախուզության նախարարությունը, փոխանցում է ТАСС-ը։

«Երկրի ներսում ահաբեկչական բջջի գործողությունների գլխավոր կազմակերպիչն ու համակարգողը Ադրբեջանի քաղաքացի է  եղել, որը Թեհրան ժամանելուն պես անմիջապես կապ է հաստատել  Աֆղանստանում  գործող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչների  հետ և տեղեկացրել  նրանց, որ գտնվում է Իրանում», - ասվում է գերատեսչության հայտարարությունում։

Ահաբեկչություն կազմակերպող խմբի կազմում են եղել նաև Աֆղանստանի և Տաջիկստանի քաղաքացիներ։

Հոկտեմբերի 26-ին  երեք անհայտ անձինք կրակ են բացել Շիրազի Շահ-Չերահ դամբարանում։   Վերջին տվյալների համաձայն ՝ հարձակման զոհ Է դարձել  15 մարդ, 27-ը ՝ վիրավորվել։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ