25 11 2022

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբայրը բերման է ենթարկվել․ «Սպուտնիկ Արմենիա»

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբայրը բերման է ենթարկվել․ «Սպուտնիկ Արմենիա»

Գյումրու ավագանու անդամ Արման Բաղդասարյանը նոյեմբերի 24-ին բերման է ենթարկվել ոստիկանության «Կումայրի» բաժին։ Sputnik Արմենիային ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնել են, որ նա կասկածվում է ապօրինի զենք պահելու մեջ։

«Կազմվել են համապատասխան փաստաթղթեր։ Արդեն ազատ է արձակվել», - նշել են ոստիկանությունից։

Նշենք, որ Արման Բաղդասարյանը Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբայրն է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ