12 12 2022

Ընդդեմ ցեղասպանության հանցագործության ֆորում․ «Հայ Դատ»-ի գրասենյանկները չեն մասնակցում․ ՈՒՂԻՂ



Երևանում ընթանում է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումը, որի խորագիրն է «Ցեղասպանության կանխարգելումը նոր տեխնոլոգիաների դարաշրջանում»:

Ֆորումի  կազմակերպիչն է  ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

 Հիշեցնենք, որ ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասել էր, որ ՀՀ ԱԳՆ-ն ֆորումին չի հրավիրել ՀՅԴ-ին և Հայ դատի կենտրոնական խորհրդի ներկայացուցիչներին։

Ֆորումը նվիրված է նոր տեխնոլոգիաների դարաշրջանում ցեղասպանության կանխարգելման հարցին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ