Ադրբեջանցիները դարձյալ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, այս մասին հայտնում են ադրբեջանական տելեգրամյան ալիքները։
Ըստ տեղեկությունների՝ ադրբեջանցի ակտիվիստները, բլոգերները, լրագրողները և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն այս պահին շարունակում են փակ պահել Լաչինի միջանցքը։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 3-ին ևս Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը