27 12 2022

Հ1-ն ու լոսանջելեսյան հանրահավաքի չհեռարձակված հաղորդումը․ Ռոբերտ Մարկարյան

Հ1-ն ու լոսանջելեսյան հանրահավաքի չհեռարձակված հաղորդումը․ Ռոբերտ Մարկարյան

 Հ1-ին իրավացիորեն քննադատում են Արցախում կայացած հանրահավաքը ուղիղ եթերով չհեռարձակելու ու մի քանի րոպեանոց կարճ հաղորդմամբ բավարարվելու համար:

Բայց սա դեռ միակը չէ:

Ի պաշտպանություն Արցախի, դեկտ.-ի 16-ին, Արևմտյյան Ամերիկայի Հայ Երիտասարդաց Դաշնակցության՝ AYF-ի (ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի երիտասարդական կառույց) նախաձեռնությամբ հանրահավաք էր կազմակերպվել Լոս Անջելեսում ադրբեջանի գլխավոր հյուպատոսարանի դիմաց:

Առաջին անգամ հանրահավաքը լուսաբանելու էին եկել Լոս Անջելեսում Հ1-ի թղթակիցն ու օպերատորը:

Ի զարմանս մեզ հաղորդումն հենց այնպես էլ եթեր չհեռարձակվեց: Թե ինչո՞ւ, թող պարզաբանեն Հ1-ի պատասխանատուները:

Հավանաբար Հ1-ի փաշինյանական պատասխանատուների համար կարևորը ոչ թե միջոցառման բովանդակությունն էր, այլ այն որ դա ո՞վ կամ ո՞ր կառույցն է կազմակերպել:

Հ.Գ. Քննադատությունն իհարկե ուղղված է ոչ թե մեզ հետ միասին հանրահավաքին մասնակցած հարգելի թղթակից Lilit Sedrakyan-ին ու օպերատորին, որոնք բնականաբար լիարժեքորեն կատարել են իրենց լրագրողական պարտականությունը, այլ Հ1-ի վերին օղակի պատասխանատուներին, որոնց որոշման հետ է կապված ցանկացած լրագրողի պատրաստած հաղորդման հեռարձակման թույլտվությունը:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ