Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեկտեմբերին հերթական այցն են կատարել Բաքվում պահվող հայ գերիներին։ Տեղեկությունը «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Նա նշել է, որ կրկին հնարավորություն է տրվել բոլորին հեռախոսազանգեր կատարել։
«Հուսով ենք հաջորդիվ, առնվազն նույն պարբերականությամբ, տեսակցությունները կշարունակվեն։ Նախօրոք որևէ բան չենք հայտարարում»,– ասաց նա։
Անդրադառնալով Լաչինի միջանցքի փակ լինելուն, մասնավորապես` ԿԽՄԿ միջնորդությամբ հիվանդներ տեղափոխելուն, նա ասաց. «Մեր ուղիղ կապը կողմերի հետ ընթացիկ է, անհրաժեշտության դեպքում մենք անում ենք ամեն հնարավորը, որպեսզի արագ կազմակերպենք անձանց տեղափոխումը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը