20 01 2023

Կտրոններով իրացվող ապրանքները 15%-ից ավելի թանկ վաճառելը կդիտարկվի խախտում

Կտրոններով իրացվող ապրանքները 15%-ից ավելի թանկ վաճառելը կդիտարկվի խախտում

Արցախի Հանրապետության կառավարության 2023 թ. հունվարի 13-ի N 9-Ն որոշմամբ սահմանվել է սննդամթերքի որոշ տեսակների վաճառքի և ձեռքբերման հատուկ կարգ, որի համաձայն 2023թ. հունվարի 20-ից Արցախի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտները մակարոնեղեն, բրինձ, հնդկաձավար, շաքարավազ և ձեթ ապրանքատեսակները իրացնում  են  բացառապես սննդամթերքի ձեռքբերման կտրոններով: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովից։

Հաշվի առնելով վերոգրյալը և հիմք ընդունելով օպերատիվ շտաբի պետի առևտրի կետերում սննդամթերքի կտրոններով իրացման գործընթացի հսկողություն իրականացնելու մասին  հանձնարարականը՝ Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը տնտեսավարող սուբյեկտներին

Զգուշացնում է.

Կտրոններով իրացվող ապրանքատեսակների վրա 15%-ից ավել վերադիրի կիրառումը Հանձնաժողովը դիտարկելու է որպես տնտեսավարող սուբյեկտների և սպառողների միջև բարեխղճության՝ ազնվության, արդարության, ճշմարտության, անաչառության սկզբունքների խախտում («Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 11-րդ հոդված):

Նման վարքագիծ դրսևորած  տնտեսավարող սուբյեկտները Օրենքով սահմանված կարգով պատասխանատվության  ենթարկվելուց բացի, կզրկվեն նաև ապրանքների հետագա մատակարարումներից:

Հանձնաժողովը սպառողներին հորդորում է ստորև ներկայացվող իրացման գներից առավել բարձր գներով ձեռքբերման դեպքում զանգահարել

Հանձնաժողովի թեժ գիծ՝ 047 95 95 55

Օպերատիվ շտաբի թեժ գիծ՝ 119:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ