30 01 2023

Ցանկացած խցանված խաչմերուկ մուտք գործած մեքենայի վարորդն այսուհետ կտուգանվի. Արուսյակ Խաչատրյան



«Այսուհետ ցանկացած խցանված խաչմերուկ, անկախ նրանից` այնտեղ կա «խաչմերուկի տարածք» գծանշումը (այսպես կոչված վաֆլի), թե ոչ, մուտք գործող տրանսպորտային միջոցի վարորդը կտուգանվի»,-այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՏԿԵՆ ճանապարհային քաղաքականության բաժնի ավագ մասնագետ Արուսյակ Խաչատրյանը։

«Նախկինում միայն դեղին գծանշումով խաչմերուկ չէր կարելի մուտք գործել, եթե առջևում առաջացել էր խցանում, հիմա լրացում ենք արել օրենքում, որպեսզի մի փոքր մեղմենք խցանումները»,– ասաց նա։

Մասնագետի խոսքով` Երևանում սա ամենատարածված խախտումն  է, որի պատճառով առաջանում են արհեստական խցանումներ։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ