17 02 2023

Թուրքիայում սպասում են ևս մեկ երկրաշարժի, այս անգամ՝ Ստամբուլում

Թուրքիայում սպասում են ևս մեկ երկրաշարժի, այս անգամ՝ Ստամբուլում

 Ըստ թուրք սեյսմոլոգների՝ երկրաշարժ կարող է տեղի ունենալ Ստամբուլում։ Սակայն այս անգամ այն կլինի էլ ավելի ավերիչ։ Այս մասին հայտնում է Hürriyet թերթը։ Նշվում է, որ Ստամբուլում ավելի քան 1 մլն շենք կա, որոնց մեծամասնությունը կառուցված է մինչև 2000 թվականը։ Եվ եթե ավելի ուշ կառուցված շենքերը փուլ եկան վերջին երկրաշարժին, ապա Ստամբուլում 7,6 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժի դեպքում տասնյակ հազարավոր շենքեր փուլ կգան։ Հիշեցնենք, որ Թուրքիայում փետրվարի 6-ին տեղիունեցած երկրաշարժի զոհերի թիվը մոտ է 40 հազարին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ