23 02 2023

Հայ-թուրքական պետական սահմանն ապօրինի հատելու համար ձերբակալվել է օտարերկրյա 4 քաղաքացի. Sputnik Արմենիա

Հայ-թուրքական պետական սահմանն ապօրինի հատելու համար ձերբակալվել է օտարերկրյա 4 քաղաքացի. Sputnik Արմենիա

Հայ–թուրքական պետական սահմանով ապօրինի սահմանահատման փորձ իրականացնելիս հունվարի 31-ին ՀՀ–ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության զինծառայողների կողմից Շիրակի մարզի «Ախուրիկ» սահմանապահ ուղեկալի հատվածում ձերբակալվել են 4 օտարերկրյա քաղաքացիներ։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան` հայտնել են ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից։

«Գործող կարգի համաձայն` ՌԴ սահմանապահների կողմից սահմանախախտները փոխանցվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը»,– հայտնում են ԱԱԾ–ից։

ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 44-469–րդ հոդվածի (պետական սահմանն ապօրինի հատելու փորձ) 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։ Դատարանի որոշմամբ` սահմանախախտները կալանավորվել են։

Այլ տեղեկություններ քրեական վարույթի հետ կապված չեն հաղորդվում, քանի որ հրապարակման ենթակա չեն։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` կալանավորված անձինք Եգիպտոսի քաղաքացիներ են։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ