ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն իրազեկում է․
ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ 1565-Ն որոշման մեջ կատարվել է փոփոխություն և լրացում, համաձայն որի այսուհետև պարտադիր պահանջ է, որ տեխնիկական զննություն իրականացնողն էլեկտրոնային համակարգի միջոցով պետք է ստուգի տեխնիկական զննության ներկայացված տրանսպորտային միջոցի` սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար վերասարքավորված լինելու դեպքում ավտոտրանսպորտային միջոցի վրա տեղադրված գազաբալոնների պարբերական վկայագրման հանգամանքը։
Տեղեկացնում ենք, որ սույն որոշումն ուժի մեջ է մտել 2023 թվականի փետրվարի 25-ից։
Հորդորում ենք տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործընթացն իրականացնել բացառապես ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը