13 03 2023

Գյուղատնտեսական աշխատանքներն ունեն ժամկետներ և չեն սպասում ձեր երկարատև պատասխաններին․ ներկրողը՝ ՍԱՏՄ ներկայացուցչին



Պարարտանյութեր, թունաքիմիկատներ ներկրող մի շարք կազմակերպություններ այսօր՝ մարտի 13-ին, բողոքի ակցիա են կազմակերպել ՍԱՏՄ շենքի դիմաց, նրանք բողոքում են, որ արգելվել է որոշակի ագրոքիմիկատների և  պեստիցիդների ներկրումը Հայաստան և  ներկրող կազմակերպությունները հայտնվել են անելանելի իրավիճակում:

Ներկաների խոսքով ընկերությունների համար ոորշումն անկանխատեսելի է եղել, որևէ քննարկում չի եղել նախքան ընդունումը:  Նրանց համոզմամբ   խնդիրը վերաբերելում է  բոլորին․ « Այս պահին ներմուծողները խնդիր ունեն, հետագայում խնդիր են ունենալու նաև ֆերմերները, ապա՝ սպառողները:  Միանշանակ գինը բարձրանալու է, որովհետեև պահեստավորման լրացուցիչ ծախսեր են առաջանում»,-նշեցին հավաքվածները։

Րոպեներ հետո ՍԱՏՄ շենքի դիմաց հավաքվածներին միացավ ՍԱՏՄ տեղեկատվության բաժնի պետ Անուշ Հարությունյանը, ով զրուցելով ակցիայի մասնակիցներիհետ, ասաց․  «Մենք այս պահին որևէ դիմում չունենք, որտեղ գրավոր ձևակերպված կլինի ձեր բողոքները, որպեսզի հասկանանք՝ ինչի մասին է խոսքը: Ես կցանկանայի, որ ունենայինք գրավոր դիմում, որին կկարողանայինք պատասխանել»,-ասաց նա։

Ի պատասխան ՝ «Ագրոինփուտ» ՍՊԸ-ի ներկայացուցիչը նշեց, որ 4-6 պաշտոնական դիմում է ներկայացրել ՍԱՏՄ-ին, և ստացել է նույն պատասխանը. «Ես հարց եմ ուղղել, թե ինչու «Սինգենտա» շվեյցարական «Քրոպրոթեքշն» ընկերության դեղերը չեն թույլատրում մաքսազերծել: Պատասխանը հետևյալն է՝ քանի որ գրանցվածը չի համապատասխանում ՀՀ գրանցման վկայականներում գրված երկրին»,-ասաց Գայանե Դավթյանը՝  խոսքն ուղղելով ՍԱՏՄ տեղեկատվության բաժնի պետին նշեց․  « Գյուղատնտեսական աշխատանքներն ունեն ժամկետներ,  գյուղատնտեսությունը չի սպասում ձեր նամակների պատասխաններին  ու որոշումներին, դեղերը և գյուղսեզոնը չի սպասում ձեր պատասխաններին, դուք նպաստում եք ինքնարժեքի արհեստական  բարձրացմանըն ու գնաճին»,-ասաց ներկրողը։   

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ