13 03 2023

Անիմաստ խստացնում են գրանցման գործընթացը․ արդյունքում՝ թունաքիմիկատ քիչ է ներկրվելու և բարձրանալու են գները․ ներկրող



Պարարտանյութեր, թունաքիմիկատներ ներկրող մի շարք կազմակերպություններ այսօր՝ մարտի 13-ին, բողոքի ակցիա են կազմակերպել ՍԱՏՄ շենքի դիմաց, նրանք բողոքում են, որ արգելվել է որոշակի ագրոքիմիկատների և  պեստիցիդների ներկրումը Հայաստան և  ներկրող կազմակերպությունները հայտնվել են անելանելի իրավիճակում:

Լրագրողերի հետ զրույցում ներկրողները մտահոգություն հայտնեցին, որ գյուղատնտեսական աշխատանքները սկսվել են, բայց մարդիկ փաստի առջև են կանգնած՝ ՍԱՏՄ ղեկավարի որոշման պատճառով։  

«Անիմաստ խստացնում են գրանցման գործընթացը․ արդյունքում՝  թունաքիմիկատ քիչ է ներկրվելու և բարձրանալու են գները»,-ասաց նրանցից մեկը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ