«Զինդատախազին մեր գլխավոր հարցն այն է լինելու, որ 2,5 ամիս անցել է, ի՞նչ աշխատանք եք կատարել, բացի հակասական ցուցմունքներից: Ընդհանրապես, դու մտադի՞ր եք այս գործը բացահայտել, թե չէ: Մի գիշերվա մեծ քնած տեղը 15 զոհ են տվել, էդքանից հետո նույն օրը գնացել են Իջևանում խնջույքի են մասնակցել սգո օր հայտարարելու փոխարեն: Եթե էդ երեխեքը ձեզ պետք չէին, մեզ համար ամենաթանկն էին, տայիք մեզ»,- մամուլի ասուլիսում ասաց Ազատ գյուղում հրդեհին զոհ գնացած զինծառայողներից Հայկ Կիրակոսյանի հայրը՝ Գաբրիել Կիրակոսյանը։
«Ամեն ինչ բերում ա նրան, որ սարքած ա․ հրդեհը սարքել են, որ ծածկադմփոց անեն։ Հնարավոր է՝ դիվերսիա է եղել, ձեռք չի տվել իրենց, որ բացահայտվի, դրա համար ծածկադմփոց են անում։ Կամ էլ, հնարավոր է, զինվորները բան են իմացել, կամ իրենց պետք է եղել էդ զինվորներին ուղղակի ոչնչացնեին»,- ասաց որդեկորույս հայրը։
Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհ էր բռնկվել, որին զոհ էր գնացել 15 զինծառայող։
Մանրամասն՝ տեանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը