08 04 2023

Հոսանքազրկումների պատճառով Զանգեզուրի կոմբինատի հոսքաջրերի արտահոսք է եղել

Հոսանքազրկումների պատճառով Զանգեզուրի կոմբինատի հոսքաջրերի արտահոսք է եղել

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հարստացուցիչ ֆաբրիկայի աշխատանքը խափանվել է. պատճառը Սյունիքի մարզում ապրիլի 7-ին տեղի ունեցած վթարային հոսանքազրկումներն են։ Այս մասին ասված է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տարածած հաղորդագրության մեջ:

«Երեկ երեկոյան ամբողջ Սյունիքի մարզում տեղի են ունեցել վթարային հոսանքազրկումներ։ Աննախադեպ ծածկույթի հոսանքազրկման հետևանքով խափանվել է հարստացուցիչ ֆաբրիկայի աշխատանքը, այդ թվում նաև` արտադրական հոսքաջրերի կանոնակարգված հոսքը պոչատարով։ Սրա հետևանքով տեղի է ունեցել արտահոսք, որը թափվել է Քաջարան քաղաքի համայնքային և Մ2 մայրուղու Քաջարան-Մեղրի հատված»,- ասված է հաղորդագրության մեջ:

Արտահոսքը կասեցվել է 15-20 րոպեի ընթացքում, որին հաջորդել են ճանապարհների մաքրման աշխատանքները։ Դրանք շարունակվում են նաև ապրիլի 8-ին:
Պատահարի վերաբերյալ ընկերությունը սահմանված կարգով տեղեկացրել է Ընդերքի և բնապահպանական տեսչական մարմնի Սյունիքի մասնաճյուղին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ