«Ես այցելել եմ ադրբեջանցի կալանավորված զինծառայողներին՝ որպես ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան։ Հիմնական հարցադրումները, որոնք քննարկման առարկա են դարձել, իրենց իրավունքների ապահովման վիճակն էր և իրենց պահման պայմանները, որոնք դարձյալ իրավունքների պաշտպանության տեսանկյունից են կարևորություն ներկայացնում»,-կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում,ասաց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով ՀՀ տարածք ներխուժած, ապա՝ կալանավորված ադրբեջանցի զինծառայողներին իր այցելությանը։
« Նշեմ, որ պետական մարմինների և պաշտոնատար անձանց կողմից վատ վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ բողոք նրանց կողմից չի ստացվել։ Պահման պայմաններին ես անձամբ եմ ծանոթացել, այսինքն՝ խցային պայմաններին և այլն, նաև այն հանգամանքին, թե արդյոք նրանք ստանո՞ւմ են խմելու ջուր, սնունդ, այդ առումով ևս որևէ բողոք նրանց կողմից չի ներկայացվել»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը