29 04 2023

Տեղ գյուղի ուղղությամբ զինծառայող է վիրավորվել. ՊՆ

Տեղ գյուղի ուղղությամբ զինծառայող է վիրավորվել. ՊՆ

Ապրիլի 29-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Տեղի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Ն. Ա.-ն: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Ժամը 20:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է», հաղորդում է ՊՆ-ն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ