04 05 2023

Քաղաքացին այսօր օտարվել է պետությունից, բայց մենք իրավունք չունենք հիասթափվելու. Անուշիկ Առաքելյան



Յուրաքանչյուր մարդ իրեն կոմֆորտ է զգում իր երկրում, բայց քաղաքացու խնդիրներն այսօր այնքան են անտեսված, որ մարդիկ փորձում են փախչել՝ գնալ մի երկիր, որտեղ օրենք է գործում։ «Քաղաքացի լինելու բարդ խնդիրը» թեմայով քննարկմանն ասաց դերասանուհի Անուշիկ Առաքելյանը։

Նրա խոսքով՝ այսօր մեր երկրում առկա խնդիրները չեն լուծվում, միայն շոու է՝ այնպես, ինչպես պարեկների ծառայության ներդրման ժամանակ եղավ։

«Հիշում եք, թե ամիսներ առաջ խոսում էին պարեկների մասին, մեկ-երկու ամիս, կարծես թե, շոու լիներ, նրանք տեղի-անտեղ ամեն խաչմերուկում հայտնվում էին, իսկ այսօր առավոտյան ժամերին ես որևէ պարեկի չեմ տեսնում, վթարի դեպքում էլ չես տեսնի համապատասխան մարմիններին, որ արագ ինչ-որ հարց լուծեն։ Այո, մարդիկ անտեսված են, դրա համար էլ մարդկանց խնդիրը դարձել է փախչելը»,- ասաց դերասանուհին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ