20 05 2023

Չինաստանի առաջատար համալսարանների առաջին ցուցահանդեսը Հայաստանում



Մայիսի 20-ին Հայաստանում անցկացվեց չինական համալսարանների ցուցահանդես, որին մասնակցում էին 40 առաջատար համալսարաններ: Կոնֆուսիուցի ինստիտուտի տնօրեն Գոռ Սարգսյանի խոսքով՝ ՀՀ-ում վերջին տարիներին աճել է հետաքրքրությունը Չինաստանի բուհերի նկատմամբ:

«Սա մեզ տալիս է հնարավորություն օգտվելու կրթաթոշակների ծրագրից, երկրորդը՝ կկարողանանք ավելի լավ ծանոթանալ չինական կրթական համակարգին և հույս ունեմ, որ մեր պետությունը կսկսի ավելի լուրջ աշխատել Չինաստանի հետ կրթության ոլորտում»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ