21 05 2023
Մետաքսյա Սիմոնյանի, Էլվինա Մակարյանի, Վարդուհի Վարդերեսյանի անուններով փողոցներ կունենանք
Երևանի ավագանին առաջարկում է մայրաքաղաքում մի շարք փողոցներ անվանակոչել հայտնի անձանց անուններով։ Մասնավորապես
- Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի` Մազմանյան փողոցին զուգահեռ, Մազմանյան փողոցից սկսվող Բաշինջաղյան փողոցով ավարտվող փողոցն անվանակոչել դերասանուհի, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Մետաքսյա Սիմոնյանի անվամբ ՝ «Մետաքսյա Սիմոնյան փողոց»:
- Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Շենգավիթի 10-րդ փողոցն (սկսվում է Հովհաննես Գրիգորյան փողոցից հասնում՝ Ներքին Շենգավիթի 10-րդ փողոցի հ.36 հասցե) անվանակոչել հայ երգչուհի, երգահան Էլվինա Մակարյանի անվամբ` «Էլվինա Մակարյան փողոց»:
- Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Աբելյան փողոցին զուգահեռ`Հալաբյան֊Շինարարներ ընկած փողոցն անվանակոչել դերասանուհի, Երևանի պատվավոր քաղաքացի, ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վարդուհի Վարդերեսյանի անվամբ` «Վարդուհի Վարդերեսյան փողոց»:
Ավագանու նիստը տեղի կունենա մայիսի 23-ին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը