08 06 2023

Ռազմական համալսարաններում դիմորդները պակասել են․ կառույցները կմիավորեն

Ռազմական համալսարաններում դիմորդները պակասել են․ կառույցները կմիավորեն

 Կառավարությունը որոշում է միաձուլել ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան» և «Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարան» պետական հիմնարկները և վերակազմավորել «Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա» պետական հիմնարկ։

Ըստ հիմնավորման, միաձուլումը պայմանավորված է արդյունավետության բարձրացմամբ։

Ռազմական համալսարանները, ըստ կառավարության, ունեն կառավարման մարմիններ, փորձառու պրոֆեսորադասախոսական կազմ, հագեցված լաբորատորիաներ և անհրաժեշտ ուսումնանյությական բազա: Սակայն, սահմանափակ թվով գիտական կադրերով պայմանավորված, մասնագիտական խորհուրդներ չունենալը լուրջ խնդիրներ է ստեղծում գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման և համակարգման, ինչպես նաև գիտական կադրերի պատրաստման բնագավառում, ինչն էլ այսօր առավել արդիական է դարձրել երկու ԲՈՒՀ-երի միավորումը: Վերջին տարիներին համալսարանների դիմորդների թվակազմի և պատրաստվող որոշ մասնագիտությունների պահանջարկի նվազման պատճառով արդիական է դարձել դրանց կառավարման և ֆինանսավորման համակարգի օպտիմալացման հարցը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ