08 06 2023

Արագածոտնի քրեականի պետը ներկայացնում է Արագածավանում ՔՊ-ականի մասնակցությամբ միջադեպը․ Mediahub.am

Արագածոտնի քրեականի պետը ներկայացնում է Արագածավանում ՔՊ-ականի մասնակցությամբ միջադեպը․ Mediahub.am

Mediahub.am-ը գրում է․

Արագածոտնի մարզի քրեականի պետ Հովիկ Սուքիասյանը MediaHub.am-ի հետ զրույցում մանրամասներ է հայտնել երեկ Արագածավանում տեղի ունեցած միջադեպից, որի ընթացքում ՔՊ-ական ՋՕԸ պետը ծեծի էր ենթարկել էպիլեպսիա ունեցող քաղաքացուն։

«Արմեն Սահակյանի և Սուրեն Թորոսյանի միջև տեղի է ունեցել կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանություն, որի արդյունքում Սահակյանը ստացել է վնասվածք, ապա բուժօգնություն է ստացել հիվանդանոցում ու դուրս գրվել»,- ներկայացրեց նա։

Սուքիասյանը տեղեկացրեց, որ քրեական վարույթ է նախաձեռնվվել, և այժմ կատարվում է քննություն։

«Սուրեն Թորոսյանը ձերբակալվել է, այժմ գտնվում է ՁՊՎ-ում»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ