Mediahub.am-ը գրում է․
Արագածոտնի մարզի քրեականի պետ Հովիկ Սուքիասյանը MediaHub.am-ի հետ զրույցում մանրամասներ է հայտնել երեկ Արագածավանում տեղի ունեցած միջադեպից, որի ընթացքում ՔՊ-ական ՋՕԸ պետը ծեծի էր ենթարկել էպիլեպսիա ունեցող քաղաքացուն։
«Արմեն Սահակյանի և Սուրեն Թորոսյանի միջև տեղի է ունեցել կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանություն, որի արդյունքում Սահակյանը ստացել է վնասվածք, ապա բուժօգնություն է ստացել հիվանդանոցում ու դուրս գրվել»,- ներկայացրեց նա։
Սուքիասյանը տեղեկացրեց, որ քրեական վարույթ է նախաձեռնվվել, և այժմ կատարվում է քննություն։
«Սուրեն Թորոսյանը ձերբակալվել է, այժմ գտնվում է ՁՊՎ-ում»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը